[go: nahoru, domu]

ReadEra – book reader pdf epub

4,9
1,22 մլն կարծիք
10 մլն+
Ներբեռնումներ
Տարիքային սահմանափակումներ
PEGI 3
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ

Հավելվածի մասին

ReadEra գրքերի ընթերցիչը հնարավորություն է տալիս անվճար և անցանց կարդալ FB2, PDF, EPUB, Microsoft Word (DOC, DOCX, RTF), DJVU, Kindle (MOBI, AZW3), TXT, ODT և CHM ձևաչափի գրքեր:

Առանց գովազդի
Կարդացեք գրքերը առանց գովազդի: Գրքերի ընթերցման և PDF փաստաթղթերի ցուցադրման ReadEra հավելվածը չի պարունակում գովազդ և չի առաջարկում ներքին գնումներ:

Առանց գրանցման
Մենք ստեղծել ենք արագ, վստահելի առանց որևէ ծառայություններին կցելու ընթերցիչ: Ընթերցիչը ամբողջովին անվճար է: Կարդացեք առանց սահմանափակումների:

Գրքեր բոլոր ձևաչափերով
ReadEra-ն լավ է աշխատում բազմաթիվ ձևաչափերի հետ՝ գրքային FB2, EPUB, Kindle (MOBI, AZW3); գործարարական PDF, DJVU; գրասենյակային Microsoft Word (DOC, DOCX, RTF), ODT; գրվածքային TXT և այլն; կարող է նաև ընթերցել գրքեր, Microsoft Word փաստաթղթեր և բացել PDF նիշքեր ZIP սեղմանիշքերի մեջից:

Այս ընթերցիչը իր մեջ է ներառել այլ ընթերցիչների բոլոր առավելությունները
PDF reader – PDF ցուցադրիչը օժանդակում է PDF-ի եզրերի կտրում նիշքերում: Միասյուն գործելաձևը կբաժանի ծրված PDF գրքի զուգաէջը առանձին էջերի: Բացում է մեծ չափի PDF փաստաթղթեր:
EPUB reader/MOBI reader կարտահայտի EPUB/MOBI ձևաչափի էլեկտրոնային գրքերի բոլոր առավելությունները:
FB2 reader բացում է FB2 գրքեր ZIP սեղմանիշքի մեջից, առանց ապասեղմելու անհրաժեշտության:
WORD reader գրքի վերնագրերից պարունակություն կստեղծի, եթե անգամ այն ի սկզբանե ավելացված չէ հեղինակի կողմից:
ReadEra ընթերցիչը բացում է գրքերի ու փաստաթղթերի բոլոր տարածված ձևաչափերը մեկ հավելվածում:

Գրքերի լավագույն կառավարիչը ձեր գրադարանի համար
Գրքերի ու փաստաթղթերի ինքնաշխատ հայտնաբերում: Կարելի է, օրինակ, ներբեռնել FB2 ձևաչափի գիրք, PDF ամսագիր, Microsoft Word փաստաթուղթ կամ հոդված Համացանցից և այն անմիջապես կհայտնվի ընթերցիչի գրացանկում:
Գրքերի խմբավորում ըստ հեղինակներիի և հավաքածուների: Գրքերի ցանկեր՝ Ընթերցվելիք, Ընթերցվածներ, Նշվածներ:
«Հավաքածուներ» գործիքը (գրքի դարակներ) հնարավորություն է տալիս անձնական թեմատիկ հավաքածուներ ստեղծել: Գրքերը կարելի է ավելացնել միանգամից մի քանի հավաքածուներին: Մենք ամեն ինչ արել ենք, որ Ձեր էլեկտրոնային գրքերի գրադարանը կարգավորված լինի:

Կողմնորոշում գրքում
Արագ անցում ընթերցման կարգավորումներին, բովանդակությանը, էջանշաններին, մեջբերումներին, գունանշումներին, էջերի ցուցադրության պատմությանը և գրքի այլ հարաչափերին: Անցում կատարեք գրքում օգտագործելով էջերի ցուցիչը կամ առաջընթացի գիծը: FB2, EPUB, MOBI, DOCX ձևաչափերի համար հղումների գրվածքները ցուցադրվում են էջերի ներքևում թղթե գրքի պես:

Ընթերցման հարմար կարգավորումներ
Ընթերցվող էջի դիրքի ինքնաշխատ պահում: Ընթերցման համար հարմար ոճեր՝ ցերեկ, գիշեր, դարչնագույն, կառավարակետ: Էջի կողմնորոշման, էկրանի ցայտունության և էջերի եզրերի կարգավորումներ, այդ թվում PDF-ի և DJVU-ի համար: Առանձին կարգավորումներ գրվածքային և գծապատկերային ձևաչափերի համար: FB2, EPUB, Microsoft Word, Kindle (MOBI, AZW3), TXT և ODT ձևաչափերի համար կարգավորվում է չափը, տեսակը և տառատեսակի թավությունը, միջտողային տարածությունը, տողադարձերը: PDF-ի և DJVU-ի համար դիտափոխում է օժանդակվում:

Հիշողության խնայում
Ընթերցիչը չի պատճենում գրքերը և փաստաթղթերը իր պանակի մեջ, հայտնաբերում է նիշքերի կրկնօրինակները, պահում է էջանշանները և ընթերցվող ընթացիկ էջը անգամ նիշքերը տեղափոխելուց կամ ջնջելուց հետո: Օրինակ եթե ջնջեք նիշքերը և նորից ներբեռնեք, այն կբացվի վերջին ընթերցված էջի վրա: ReadEra ընթերցիչը հնարավորություն է տալիս պահել տվյալները SD քարտի վրա:

Բազմափաստաթուղթ գործելաձև
ReadEra գրքերի ընթերցիչը հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի գիրք ու փաստաթուղթ բացել: Օրինակ կարելի է կարդալ FB2 գիրք և PDF ամսագիր միաժամանակ՝ տեղադրելով դրանք էկրանի երկու պատուհաններում: Կամ կարելի է կարդալ մի քանի FB2, EPUB գիրք և Microsoft Word, ODT, PDF փաստաթուղթ, անցում կատարելով իրենց միջև «Գործող հավելվածներ» համակարգային կոճակի օգնությամբ:

ReadEra էլեկտրոնային գրքերի ընթերցիչը լավագույն հավելվածն է Android-ում FB2, EPUB, Kindle (MOBI, AZW3), TXT, Microsoft Word (DOC, DOCX, RTF), ODT ձևաչափի գրքեր կարդալու և PDF փաստաթղթեր ցուցադրելու համար:

Կարդացեք գրքեր հեշտ ու անվճար ReadEra-ի հետ:
Վերջին թարմացումը՝
08 հնս, 2024 թ.

Տվյալների պաշտպանություն

Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Երրորդ կողմերին տվյալներ չեն փոխանցվում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների փոխանցման մասին
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Հավելվածների օգտագործման պատմություն և Տեղեկություններ հավելվածի և դրա արդյունավետության մասին
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Տվյալները հնարավոր չէ ջնջել

Գնահատականներ և կարծիքներ

4,9
1,07 մլն կարծիք
E H
13 փետրվարի, 2023 թ.
Ամենահարմար ընքերցիչն է։ Հասանելի է հայերեն, աշխատում է արագ և որակով, ամենակարևորը՝ առանց գովազդի։
2 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Սա օգտակա՞ր էր
Gayane Martirosyan
07 հունիսի, 2021 թ.
Ավելի լավն էր քան մինչ սա բեռնած ծրագրերը
5 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Սա օգտակա՞ր էր
Ashot Malkhasyan
06 մայիսի, 2021 թ.
Շատ հարմար է։
4 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Սա օգտակա՞ր էր

Ինչ նոր բան կա

• Բազմալեզու գործելաձև՝ տարբեր լեզուներով տեքստ պարունակող գրքեր և փաստաթղթեր հնչյունավորելու համար: Կարգավորեք այս գործելաձևը TTS-ի կարգավորումներում:
• Բարելավվել է տեքստի հնչյունավորումը PDF գրքերում ու փաստաթղթերում:
• Ավելացվել է մալագայերեն թարգմանությունը: Ապրե՛ս Falitina Rakotonirina: